Բաժին. Տնտեսական

Մեր երկրի ՏՀՏ ոլորտում գործում է 396 ընկերություն

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործում է 396 ընկերություն:  Այս ընկերություններից 157-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղներ են: Այս մասին վկայում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի ՏՀՏ ոլորտում աշխատում է 11 հազար 560 մարդ:

Ընթացիկ տարում ՏՀՏ ոլորտի համախառն հասույթը կազմել էր շուրջ  474,9 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ մեր երկրում  ՏՀՏ ոլորտում նոր ընկերությունների ստեղծման և նոր աշխատատեղերի ձևավորման խթանման նպատակով սահմանվել է պետական աջակցություն: Այսպես, սկսնակ ընկերությունների համար նախատեսված է շահութահարկի 0% դրույքաչափ և եկամտային հարկի 10% դրույքաչափ:

Share