Բաժին. Տնտեսական

Կրճատվել է Եվրոպայի հետ առևտուրը

2014 թվականի առաջին 11 ամսում Հայաստանը Եվրամիության երկրների հետ իրականացրել է 1 մլրդ 434,87 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է շուրջ 4%-ով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացրած տվյալների՝ Եվրամիության մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում կազմել է 26.6%: Հայաստանի հետ առևտրի ակտիվությամբ առաձնացել են Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին Հայաստանից Եվրամիություն արտահանումը կազմել էր 399,42 մլն ԱՄՆ դոլար, իսկ Եվրամիությունից Հայաստան ներմուծումը՝ 1 մլրդ 35,4 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ Հայաստանից Եվրոպա արտահանումը կրճատվել է ավելի քան 10%-ով, իսկ Եվրոպայից Հայաստան ներմուծումը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության մասնաբաժինը կազմել է  28.9%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 25.8%:

Share