Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են

2014 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել  5 հազար 78.2 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 19.8 մլրդ ՀՀ դրամ կամ 48.3 մլն ԱՄՆ դոլար:Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ մեր երկրի տրամադրված մարդասիրական օգնության ծավալները նվազել են շուրջ 8%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 39.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17.0%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2%-ը` սարքեր և ապարատները, 7.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 20.4%-ը` մնացած ապրանքները:

Ստացված օգնության 43.9%-ը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ ավելի քան 12.2%-ը ապահովել են Նիդերլանդները: Միևնույն ժամանակ, մեր երկրին տրամադրված օգնության 18.2%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 14.3%-ը՝ Ավստրալիային, 11.2%-ը՝ Չինաստանին:

Share