Բաժին. Տնտեսական

Big Mac Index. Ո՞ր արժույթն է թերագնահատված, ո՞րը՝ գերագնահատված

Big Mac ինդեքսը «հորինել է» The Economist պարբերականը, 1986 թվականին: Այն օգնում է հասկանալ, արդյոք արժույթները գտնվում են իրենց «ճիշտ» մակարդակում: Ինդեքսի հիմքում ընկած է սպառողական գնողունակության հարաբերականության տեսությունը, որը, ընդհանուր առմամբ, ենթադրում է, որ երկարաժամկետ հատվածում ցանկացած երկու երկրում ազգային արժույթների փոխարժեքները պետք է շարժվեն այնպես, որ համապատասխանեն կոնկրետ ապրանքի, այս դեպքում բուրգերի գների փոփոխությանը: Այսպես, օրինակ, այս ամսվա տվյալներով ԱՄՆ-ում բուրգերի միջին գինը կազմել է  $4.79, իսկ Չինաստանում, շուկայական փոխարժեքով՝ ընդամենը $2.77: Այսպիսով, Big Mac ինդեքսի համաձայն՝ չինական յուանը թերագնահատված է 42%-ով:

Big Mac ինդեքսի հունվարյան ցուցանիշների համաձայն՝ ազգային արժույթները գերագնահատված են Շվեյցարիայում, Նորվեգիայում, Դանիայում, Բրազիլիայում և Շվեդիայում, իսկ առավել թերագնահատված են՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Հնդկաստանում՝ ավելի քան 50%-ով:

Հարկ է նշել, որ Big Mac ինդեքսը չի համարվում «դասական» ցուցանիշ, սակայն արտարժութային շուկայի զարգացումների դիտարկման համար պարզ և հասկանալի ինդեքսն է:

Big Mac ինդեքսի հունվար ամսվա արդյունքները ներկայացված են The Economist-ի կայքում: Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:

Share