Բաժին. Տնտեսական

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ը և «ԻՆԳՈ»-ն միասին տնօրինում են ԱՊՊԱ շուկայի ավելի քան 50%-ը

ԱՊՊԱ-ի շուկայում առաջատար ապահովագրական ընկերությունները շարունակում են ամրապնդում են իրենց դիրքերը և մեծացնել մասնաբաժինները՝ շուկայի մյուս խաղացողների հաշվին:

2014 թվականի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 439 հազար 460, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 11 հազարով:

2014 թվականի վերջի դրությամբ ԱՊՊԱ շուկայի բացարձակ առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որը տնօրինում է հայաստանյան ԱՊՊԱ շուկայի շուրջ 30%-ը:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյաների համաձայն՝ համեմատաբար մեծ մասնաբաժին է ապահովել նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն՝ 23%:

Մյուս ապահովագրական ընկերություններն ԱՊՊԱ շուկայում ապահովել են հետևյալ մասնաբաժինները. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 13%, «ՌԵՍՈ»՝  13%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»` 12%, «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ»՝ մոտ 9%:

Share