Բաժին. Տնտեսական

Որքա՞ն աշխատավարձ կստանաս, եթե աշխատանքի անցնես Google-ում

Շատ ու շատ կայացած մասնագետներ ցանկանում են աշխատել Google-ում: Այստեղ աշխատելու մասին երազում են դպրոցականներն ու համալսարանների ուսանողները: Թե ինչու է Google-ը համարվում ամենագրավիչ գործատուն, պարզ է: Google-ն այսօր մեր կյանքի անբաժանաելի մասն է կազմում և մյուս բոլոր ՏՏ ընկերությունների համեմատ՝ վայելում է մեծ ճանաչվածություն ու տարածվածություն: Google-ում հարցումների թիվն ամսական գերազանցում է 10 մլրդը: Բացի այդ, այս ընկերությունն իր շուրջ 55 հազար աշխատակիցներին առաջարկում է վարձատրության ավելի քան լավ պայմաններ: 

Glassdoor-ի տվյալները վկայում են, որ Google-ում մասնագետների միջին տարեկան աշխատավարձը գերազանցում է 150 հազար ԱՄՆ դոլարը: Ամփոփ վիճակագրությունը ներկայացնում ենք ստորև. 

1. Բիզնեսի զարգացման մենեջեր՝ $159,502

2. Ծրագրի տեխնիկական մենեջեր՝  $159,738

3. Մարքեթինգ-մենեջեր՝ $160,726

4. Կայքի ապահովության ինժեներ՝ $167,360

5. Ծրագրի տեխնիկական մենեջեր  III՝  $184,514

6. Ծրագրավորման ինժեներ IV՝ $192,357

7. Վաճառքի գործառնական ղեկավար՝ $195,795

8.Պրոդուկտի ղեկավար՝ $201,410

9. Ֆինանսական ղեկավար՝ $204,537

10. Գիտական վերլուծաբան՝ $215,158

11.Ավագ ծրագրավորման ինժեներ՝ $242,449

12.Ավագ ծրագրավորող՝ $262,463

13.Ավագ ղեկավար՝ $279,245

14.Ինժեներական թիմի ղեկավար՝ $285,131

15.Պրոդուկտի ավագ ղեկավար՝ $320,142

Share