Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Հայաստանը շուրջ 8%-ով կրճատել է կոնյակի արտադրությունը

Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել և հրապարակել է 2014 թվականին արտադրության ոլորտում գրանցված հիմնական ցուցանիշները:  Հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում արտադրվել է 18 մլն 725.5 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել են շուրջ 8%-ով:

Նշենք, որ վերջին 4 տարիների ընթացքում` 2009-2013 թվականներին, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճը: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, իսկ 2008 թվականին` 15.9 մլն լիտր կոնյակ:

Share