Բաժին. Տնտեսական

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի 16 ամենահաջողակ շրջանավարտները

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը (The London School of Economics) Մեծ Բրիտանիայի առաջատար ուսումնական հաստատություններից մեկն է: Դպրոցի, որի հիմնադրման 120-ամյակը լրանում է այս տարի, շրջանավարտներ  են առնվազն 32 երկրի ղեկավար և 14 Նոբելյան մրցանակակիր: Աշխարհահռչակ տնտեսագետներից մինչև հանրահայտ երաժիշտներ. ահա դպրոցի ամենահայտնի շրջահավարտների ցանկը.

1. Միլիարդատեր Ջորջ Սորոսը Լոնդոն է տեղափոխվել իր ծննդավայր Հունգարիայից 1947թ.-ին: 1952թ.-ին ավարտելով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը՝ տեղափոխվել է ԱՄՆ և հիմնադրել իր Soros Fund Management ներդրումային ընկերությունը:  Ըստ Bloomberg-ի՝ Սորոսն այժմ աշխարհի ամենահարուստ 30 մարդկանց ցանկում է:

2. Միկ Ջագգերը  սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 1961թ.ից սկսած, երբ արդեն նվագում էր The Rolling Stones խմբում: Սկզբնական շրջանում նա խմբի հետ ելույթ էր ունենում շաբաթ-կիրակի օրերին՝ շաբաթվա ընթացքում դպրոցում դասերի պատճառով, բայց հետագայում Միկը վերջնականորեն լքել է դպրոցը՝ երաժշտական կարիերայի պատճառով:

3. Սըր Դավիդ Ատենբորրոն ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոց 1964թ.-ին, երբ նա արդեն BBC հեռուստաընկերության հաղորդավար էր: Նա սովորում էր անթրոպոլոգիայի բաժնում, սակայն ընդամենը 2 կիսամյակ սովորելուց հետո որոշում է կայացրել լքել դպրոցը՝ BBC Two ընկերության տնօրենի պաշտոնը ստանձնելու համար:

4. Ջանեթ Նապոլիտանոն սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 1978թ.-ին՝ փոխանակման ծրագրի շրջանակներում: 2009-2013 թվականների ընթացքում նա ԱՄՆ Անօթևանների անվտանգության  քարտուղարն է եղել (US Secretary of Homeland Security), իսկ այժմ Կարոլինայի Համալսարանի նախագահն է:

5. Ստելիոս Հաջի-Իոաննուն EasyJet ընկերության հիմնադիրն է: Այժմ ընկերությունը Եվրոպայի առաջատար բյուջետային ավիաընկերություններից մեկն է: Ստելիոս Հաջի-Իոաննուն 1984թ.-ին Աթենքից տեղափոխվել է Լոնդոն՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում ուսուցանելու նպատակով:

6. Ջեյ Բրեգմանը Hailo ընկերության հիմնադիր տնօրենն է: Այն տաքսի ծառայությունից օգտվելու համար ծրագրային հավելված առաջարկող կազմակերպություն է: Նախկինում Ջեյ Բրեգմանը հիմնադրել ու ղեկավարել  է նաև eCourier՝ բրիտանական էքսպրես առաքման ընկերությունը: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում Բրեգմանը ստացել է հեռահաղորդակցության ոլորտում իր մագիստրոսական աստիճանը:

7. Շերի Բլերը Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի կինն է: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում նա սովորել է իրավագիտություն՝ ավարտելով 1975թ.-ին: Նա փայլուն փաստաբան է և գլխավորում է Cherie Blair Foundation for Women կազմակերպությունը, որն աջակցում է կին ձեռնարկատերերին զարգացող երկրներում:

8. Կաուշիկ Բասուն Համաշխարհային Բանկի փոխնախագահն ու գլխավոր տնտեսագետն է: Նախկինում նա որպես խորհրդատու աշխատել է Հնդկաստանի կառավարությունում և դասավանդել է Կորնելլի Համալսարանում: Կաուշիկ Բասուն ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը 1974թ.-ին:

9. Ջորջ Պապանդրեուն Հունաստանի վարչապետն է եղել 2009-2011 թվականներին: 1999-2004 թվականներին նա ծառայել է որպես արտաքին գործերի նախարար՝  ներկայացնելով Աթենքի թեկնածությունը՝ որպես 2004 թվականի Օլիպիական խաղերի անցկացման մայրաքաղաք: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում նա ստացել է իր մագիստրոսական կոչումը զարգացման սոցիոլոգիայի ասպարեզում:

10. Խուան Մանուել Սանտոսը Կոլումբիայի նախագահն է, մինչ այդ նա 2000-2002 թվականներին աշխատել է որպես ֆինանսների նախարար: Նա սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի տնտեսագիտական բաժնում:

11. Ռոբերտ Մանդելը տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել 1999թ.-ին՝ իր հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների վերաբերյալ աշխատության համար: Նա ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը 1956թ.-ին  և ներկայումս համարվում է ժամանակակից արտարժութային շուկայի առաջին տեսաբաններից մեկը:

12. Սալիլ Շեթթին այժմ Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղարն է: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում նա ուսանել է Սոցիալական քաղաքականություն և պլանավորում:

13. Էնն Ապպելբաումը հայտնի բրիտանական The Spectator շաբաթաթերթի նախկին խմբագիրն է և Պուլիցերի մրցանակակիր` իր լրագրողական աշխատության համար: Նա ծնվել է ԱՄՆ-ում, իսկ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում սովորել է միջազգային հարաբերությունների բաժնում:

14. Ռաջիվ Շահը այժմ Միջազգային զարգացման ԱՄՆ կառավարության գրասենյակի՝ USAID-ի, ղեկավարն է: Ըստ նրա խոսքերի՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 1993թ.-ին սովորելու ընթացքում տեղի են ունեցել իր կյանքի կարևորագույն 2 իրադարձությունները՝ ստացել է իր վատագույն գնահատականն ու հանդիպել իր ապագա կնոջը:

15. Դարոն Աջեմոգլուն հայտնի տնտեսագետ է և դասավանդում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում: Նա ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը 1990թ.-ին, իսկ 2012-ին ստացել Նեմմերի մրցանակ տնտեսագիտության ոլորտում:

16. Դեյվիդ Լևերինգ Լյուիսը Պուլիցերի մրցանակակիր է՝ ամերիկացի սոցիոլոգ Վեբ Դյու Բուայի մասին իր աշխատության համար: Այժմ նա դասավանդում է Նյու Յորքի համալսարանում, իսկ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը ավարտել է 1962թ.-ին՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի իր աստիճանը:

Բոնուս: Անկասկած Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ամենահայտնի շրջանավարտը ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդին է, ով սովորել է դպրոցում 1935թ.-ին՝ մինչև ԱՄՆ զորքերի կազմում զինվորական ծառայության անցնելը Համաշխարհային Երկրորդ պատերազմի ժամանակ: Ջոն Քեննեդին ԱՄՆ նախագահ է դարձել 1961թ.-ին, իսկ 1963թ.-ին նոյեմբերին սպանվել է:

Share