Բաժին. Տնտեսական

Հայաստանի ամենահարուստ նախարարները

ՀՀ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ: Ներկայացված տվյալների հիման վրա «Բիզնես 24»-ը առանձնացրել է մեր երկրի ամենահարուստ 10 նախարարներին: Տվյալները ներկայացնում ենք ստորև.

1. Ամենաշատ դրամական միջոցներ հայտարարագրել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ըստ տեղեկանքի՝  պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ Գագիկ Խաչատրյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են  269 մլն  դրամ և 1,97 մլն դոլար։

2.  Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարագրել է 810,6 մլն դրամ, 300 հազար ռուբլի և 776 հազար դոլար:

3. Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարագրել է 92 հազար դոլար և 535,4 մլն դրամ։

4. Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարագրել է շուրջ 359 մլն դրամ:

5. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 81,2 հազար դոլար, 75,12 հազար եվրո և  174,95 մլն դրամ։

6. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է   26,8 հազար դոլար, 21,82 հազար եվրո և 26,73 մլն դրամ։

7. Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարագրել է 14 մլն դրամ և 48 հազար դոլար։

8. Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 49,8 հազար եվրո և 140 հազար դոլար:

9. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարագրել է 30 մլն դրամ։

10. Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 29,8 մլն դրամ։

Share