Բաժին. Տնտեսական

Որքա՞ն գումար է հայտարարագրել Տիգրան Սարգսյանը որպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Նախկին վարչաապետ, իսկ այսօր արդեն ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը ևս հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաների ցանկում է:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Տիգրան Սարգսյանը հայտարարագրել է 2,5 մլն ՀՀ դրամի և 955 հազար ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ և 6,3 մլն ՀՀ դրամի բաժնետոմսեր: Որպես անշարժ գույք Տիգրան Սարգսյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ ավտոտնակ, երկու անհատական բնակելի տուն և հողամաս:

Share