Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկրում ՏՏ ոլորտի ընդհանուր եկամուտներն աճել են 25%-ով

2014 թվականին, 2013 թվականի համեմատ, մեր երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող ընկերությունների թիվն աճել է 4%-ով և կազմել 396 ընկերություն: Ինչպես նշվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տվյալներում՝ այս ընկերություններից 157-ը արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են:

Միևնույն ժամանակ, հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, ոլորտում զբաղվածների թվաքանակը աճել է 7%-ով և կազմել 11 հազար 560 մարդ: ՏՏ ոլորտի ընդհանուր հասույթը աճել է 25,2%-ով և կազմել 474,9 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ նախարարության կողմից իրականացվող՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ» 2014 թվականի ծրագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջեով նախատեսվող 80,0 մլն դրամից փաստացի ֆինանսավորվել է 77,6 մլն դրամը:

Share