Բաժին. Տնտեսական

Մեկ ամսում մեր երկրի միջազգային պահուստները կրճատվել են ավելի քան 9%-ով

Հունվար ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել են 1 մլրդ 351,1 մլն ԱՄՆ դոլար: Պահուստների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվները` մոտ 1 մլրդ 345,5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Նախորդ՝ դեկտեմբեր ամսվա համեմատ մեր երկրի ընդհանուր համախառն միջազգային պահուստները նվազել են ավելի քան 9%-ով: 2014 թվականի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել էին շուրջ 1 մլրդ 489,3 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ ազատ փոխարկելի արտարժույթով արտաքին ակտիվների կառուցվածքում առավել մեծ է արժեթղթերում ներդրված միջոցների մասնաբաժինը:

Share