Բաժին. Տնտեսական

Հայերը «չեն վստահում» զբոսաշրջային գործակալություններին

2014 թվականին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է1 մլն 198 հազար 60 մարդ: 2013 թվականի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.9%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու տարում Հայաստանից մեկնածներից միայն 7059-ն են դիմել զբոսաշրջային գործակալություններին՝ իրենց ուղևորությունը կազմակերպելու համար:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share