Բաժին. Տնտեսական

1 տարում հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքն աճել է 16.2%-ով

Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է 0.2% գնանկում, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Միևնույն ժամանակ, փետրվարին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 2.3%-ով և 3.2%-ով: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 1.6% և 1.5% հավելաճ:

Նշենք նաև, որ 2015թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.4 դրամ, ինչը 16.2%-ով գերազանցել է 2014թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (411.54 դրամ):

Share