Բաժին. Տնտեսական

2014 թվականին մեր երկրից արտահանվել է 7,8 հազար տոննա խաղող

2014 թվականին մեր երկրից արտահանվել է 7 հազար 840.1 տոննա խաղող: Նախորդ տարվա համեմատ հայկական խաղողի արտահանման ծավալները աճել են շուրջ 4%-ով: Այս մասին վկայում են Մաքսային ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում մեր երկրից արտահանված խաղողի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն 680.7 հազար ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ արտահանված խաղողի մաքսային արժեքը կրճատվել է, ինչը խոսում է այն մասին, որ մեր երկիրը սկսել է խաղող արտահանել համեմատաբար «էժան» գներով:

Նշենք, որ հայկական խաղողն առավել մեծ պահանջարկ է վայելում Ռուսաստանում: 2014 թվականին ռուսական շուկա է արտահանվել շուրջ 6 հազար տոննա խաղող:

Share