Բաժին. Տնտեսական

Գրանցվել է կոնյակի արտադրության ծավալների 31% անկում

Այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին, մեր երկրում արտադրվել է 1 մլն 547.6 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 31%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 18 մլն 725.5 հազար լիտր կոնյակ: Նախորդ տարվա համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել էին շուրջ 8%-ով:

Նշենք, որ վերջին 4 տարիների ընթացքում` 2009-2013 թվականներին, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճը: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժամային  2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ:

Share