Բաժին. Տնտեսական

Քիմ Քարդաշյանի բիզնես-իմպերիան

Քիմ Քարդաշյանն ամենասկանդալային և ամենաքննարկվող հայտնիներից մեկն է, ով իր շուրջ ծայրահեղ հակասական և շատ հաճախ բացասական կարծիքներ ստեղծելուց բացի կարողանում է նաև կայացնել շատ հաջող բիզնես որոշումներ և արդյունքում ընդլայնել իր ֆինանսական իմպերիան: Ըստ որոշ գնահատականների՝ 2014 թվականի արդյունքերով Քիմ Քարդաշյանի կարողությունը կազմում է շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար: Քարդաշյանի եկամուտները ձևավորվում են ոչ միայն շատերին հայտնի հեռուստատեսային շոուներից, դերասանական և մոդելային գործունեությունից, այլև ընտանեկան  D-A-S-H նորաձևության սրահի գործունեությունից, օծանելիքների և հագուստների սեփական հավաքածուների վաճառքից, թանկարժեք զարդերի և խնամքի միջոցների արտադրությունից, ինչպես նաև IT ոլորտում՝ Kim Kardashian-Hollywood խաղ-հավելվածից: Քիմ Քարդաշյանն այն հայտնիներից է, ովքեր բաց չեն թողնում պահը և կայացնում են բիզնեսի տեսանկյունից հաջող որոշումներ:

Հայտնի դառնալով (կամ ինչպես շատերի մոտեցումն է՝ վատ համբավ ձեռքբրելով) 2007 թվականին՝  Քիմ Քարդաշյանը սկսեց ներկայանալ որպես հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի: «Քարդաշյանների ընտանիք» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուն համարվում է ամենահաջողվածներից մեկը ամերիկյան հեռուստատեսային պատմության մեջ: Ըստ որոշ աղբյուրների՝ այսօր իր մասնակցությամբ նկարահանվող հեռուստատեսային շոուների յուրաքանչյուր սերիայի համար Քիմ Քարդաշյանը ստանում է միջինը 40 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ:

Share