Բաժին. Տնտեսական

Ի՞նչ մասնագիտություն ընտրել, եթե ուզում ես լինել հաջողակ

Ի՞նչ մասնագիտություն ընտրել, որպեսզի բոլոր հնարավորությունները լինեն մեծ հաջողությունների հասնելու համար: Այս հարցը մտահոգել է գրեթե բոլորին: Approved Index-ը փորձել է գտնել հարցի ճիշտ պատասխանը՝ ուսումնասիրելով աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes-ի վարկանիշը:
Արդյունքները բավականին տպավորիչ են: Պարզվում է՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց 32%-ը չունի բարձրագույն կրթություն: Այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Օփհրա Ուինֆրին և Մարկ Ցուկերբերգը հեռացել են քոլեջից և չեն ավարտել այն: Հետաքրքրական է, որ արվեստի ոլորտում մասնագիտացված միլիարդատերերը շուրջ 3 անգամ ավելի շատ են, քան այն միլիարդատերերն, ովքեր սովորել են մաթեմատիկա կամ մասնագիտացել են գիտության այլ ճյուղերում:
Եվ այսպես, ինչ մասնագիտացում ունեն աշխարհի ամենահարուստ մարդիկ.
– 32%-ը՝ ոչ մի մասնագիտացում
– 22% -ը՝ ճարտարագիտություն
– 12%-ը՝ բիզնեսի կառավարում
– 10%-ը՝ այլ
– 9%-ը՝ արվեստ
– 8%-ը՝ տնտեսագիտություն
– 3%-ը՝ ֆինանսներ
– 2%-ը՝ գիտություն
– 2%-ը՝ մաթեմատիկա
Share