Բաժին. Տնտեսական

Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե $1.4 մլն

Պաղպաղակ սիրում են գրեթե բոլորը, սակայն ոչ բոլորն են պատրաստ պաղպաղակի համար վճարել անհավանական գումարներ, որքան էլ պաղպաղակը գրավիչ և համեղ լինի: Շատերի համար անհասականալի է, թե ինչու ծախսել պաղպաղակի վրա մեծ գումարներ, եթե այդ գումարները կարելի է օգտագործել շատ ավելի խելամիտ: Բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս նման հաճույք և բաց չեն թողնում առիթը համտեսելու ոսկու համադրությամբ կամ եզակի այլ բաղադրիչներով պաղապաղակներ: «Բիզնես 24»-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկ 10 պաղպաղակները: Ծանոթացեք և որոշեք՝ պատրաստ ենք, արդյոք, այս պաղպաղակների համար վճարել նման գումարներ:

10. Truffle Ice Cream $95. Այս պաղպաղակը մատուցվում է Լաս Վեգասի «Aria Resort & Casino» հյուրանոցային և հանգստի համալիրում գործող ռեստորանում: Պաղպաղակը մատուցվում է հատուկ բաժակով և զարդարված է ոսկե տերևով:

9. Capannari Ice Cream $190. Այս պաղպաղակը կարող եք համտեսել Չիկագոյում: Այս մատուցվում է սև ազնվամորու, շոկոլադե պնդուկի կամ իռլանդական սուրճի համադրությամբ:

8. The Black Diamond $817. Այս պաղպաղակը մատուցվում է Դուբայի Scoopi սրճարանում: Այն զարդարված է ոսկե տերևով և պատրաստվում է հազվագյուտ բաղադրիչներով:

7. Mauboussin Mega Sundae $1,000. Այս պաղպաղակը մատուցվում է Bagatelle ռեստորանում: Այս ունի ֆրանսիական հատուկ վանիկային և շոկոլադե պաղպաղակների համադրություն և պատված է 24 կարատանոց ոսկե տերևներով: Պաղպաղակի հետ միասին, որպես նվեր, մատուցվում է նաև սպիտակ ոսկուց, սև պողպատից եւ ադամանդներից պատրաստված մատանի:

6. The Victoria $1,000. Այս պաղպաղակը մատուցվում է LANGHAM հյուրանոցի ռեստորանում: Այն զարդարված է ոսկե տերևով և փոշով:

5. Golden Opulence Sundae $1,000. Այս պաղպաղակը կարող եք համտեսել Նյու-Յորքում: Այն պատված է ոսկե տերևներով և մատուցվում է մրգերի և այլ հատուկ բաղադրիչների հետ միասին:

4. Three Twins Ice Cream Sundae $3,333.33. Այս պաղապաղակը մատուցվում է գինու, մրգերի հետ միասին և անտիկ գդալներով:

3. Frozen Chocolate Haute $25,000. Նյու-Յորքի Serendipity 3 ռեստորանում մատուցվող այս պաղպաղակը Գինեսի համաշխարհային ռեկորդակիր է՝ որպես հատուկ կակաոյի, սերուցքի և այլ հազվագյուտ բաղադրիչների համադրություն: Այն զարդարված է ոսկե տերևներով և մատուցվող է ոսկեպատ գդալով: Պաղպաղակի հետ միասին, որպես հուշանվեր, մատուցվում է նաև ոսկյա ապարանջան:

2. Absurdity Sundae $60,000. Այս պաղպաղակը «յուրահատուկ է»: Այն ոչ միայն հազվագյուտ բաղադրիչների համադրություն է, այլև ճանապարհորդություն: Պաղպաղակը մատուցվում է Կիլիմանջարո լեռան գագաթին: Պաղապակի գումարը փոխանցվում է շրջակա միջավայրի պահպանության համար պայքարով աֆրիկյան կազմակերպություններին:

1. Strawberries Arnaud $1.4 մլն. Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը մատուցվում է Լուիզիանայում: Այն մատուցվում է 4,7 կարատանոց ադամանդե մատանիով զարդարված ելակի հետ միասին:

Share