Բաժին. Տնտեսական

Բջջային կապի օպերատորները` խոշոր հարկատուների ցանկում

2015 թվականի առաջին երեք ամսվա արդյունքներով Հայաստանի բջջային կապի օպերատորները՝ VivaCell-MTS-ը, Beeline-ը և Orange-ը, հայտնվել են  մեր երկրի 35 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում՝ 1-ը՝ առաջին 5-յակում:

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ վճարված հարկերի ցուցանիշով Արմենիա Տելեֆոն Կոմպանին (Արմենտել, Beeline) մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում 3-րդն է: Ընկերությունը հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 4189,4 մլրդ ՀՀ դրամ:

Օրանժ-Արմենիան հայտնվել է 30-րդ հորիզոնականում: Ընկերությունը հունվար-մարտին պետբյուջե է վճարել 869,1 մլն ՀՀ դրամ:

Ղ-Տելեկոմ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ, VivaCell-MTS) հաշվետու եռամսյակում պետական բյուջե է վճարել 823,1 մլն ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 33-րդ հորիզոնականում:

Share