Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2015 մարտ

Մայրաքաղաքում շարունակվում է անշարժ գույքի գների հարաբերական կայունությունը: Արդեն մի քանի ամիս է բնակարանների գները պահպանվում են գրեթե նույն մակարդակում: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝  ընթացիկ տարվա մարտին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ: Ցուցանիշը այս մակարդակում է գտնվում մի քանի ամիս շարունակ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,65 հազար դրամ:

Հաշվետու ամսվա արդյունքներով բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 275,70 հազար դրամ, Ավանում՝ 260,55 հազար դրամ, Շենգավիթում՝ 256,95 հազար դրամ: Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 253,1 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 251,9 հազար դրամ, Աջափնյակում՝ 249,75 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,1 հազար դրամ, Նուբարաշենում` 156,6 հազար դրամ:

Share