Բաժին. Տնտեսական

«Ժամանակը փող է». Շվեյցարական Baselworld 2015 ցուցահանդեսի ամենաթանկ ժամացույցները

Ժամացույցների և ոսկերչական զարդերի շվեյցարական Baselworld ցուցահանդեսը տարվա կարևոր իրադարձություններից մեկն է ոլորտի համար: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 1,5 հազար ընկերություն, որոնք ներկայացրել են իրենց նոր մոդելները և բացահայտել լյուքս դասի ժամացույցների ու ոսկերչական զարդերի ոլորտի զարգացման հիմնական միտումները: Forbes պարբերականի ռուսական խմբագրությունը ուսումնասիրել է ցուցահանդեսում ներկայացված արտադրանքները և կազմել ցուցահանդեսի ամենաթանկ ժամացույցների վարկանիշը: Ինչպես պնդում են վարկանիշի հեղինակները՝ բոլոր մոդելները իրենց տեսակի մեջ արվեստի ստեղծագործություններ են, որոնցով կարելի է հիանալ:

Baselworld 2015 ցուցահանդեսի ամենաթանկ ժամացույցների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1. Graff Fascination, $40 000 000

Ժամացույցը պատրաստված է պլատինից և ոսկուց, զարդարված սպիտակ ադամանդներով: Այն կարելի է կրել որպես ժամացույց և որպես թևնոց: 38,13 կարատանոց ադամանդը, որը տեղադրված է կենտրոնում, կարելի է հանել և ցանկության դեպքում կրել որպես մատանի կամ կախազարդ: Աշխարհի ամենաթանկ ժամացույցը մեկ օրինակից է: Երկրորդ այսպիսի ժամացույց գոյություն չունի:

2. Jacob & Co Billionaire $18 000 000

Ժամացույցը զարդարված է խոշոր ադամանդներով, որոնք կշռում են մոտ 260 կարատ: Յուրաքանչյուր ադամանդ պատված է սպիտակ ոսկով: Ժամացույցը հասանելի է մեկ օրինակից:

3. Hublot Big Bang Unico «10 Years» Haute Joaillerie $10 000 000

Իր Big Bang հավաքածունի տասնամյակի կապակցությամբ Hublot ընկերությունը թողարկել է 10 մոդելներից բաղկացած շարք: Յուրաքանչյուր մոդել մեկ օրինակից է: Ժամացույցները զարդարված են սպիտակ ոսկով, ադամանդներով և այլ թանկարժեք քարերով:

4. Jacob & Co Astronomia Tourbillon Baguette $1 100 000

Ժամացույցը պատրաստված է տիտանից և զարդարված վարդագույն ադամանդով: Այն խորհրդանշում է տիեզերքը՝ իր անդադար շարժման մեջ:  

5. Chanel J12 Haute Joaillerie Ganse €915 000

Ժամացույցը պատրաստվել է սպիտակ ոսկում: Պատված է սպիտակ ադամանդներով: Հասանելի է մեկ օրինակից:

6. Ulysse Nardin Gannibal 842 000 CHF

7. Patek Philippe Grand Complication 5207/700P-001 750 000 CHF

8. Jaquet Droz The Bird Repeater Fully Engraved 690 000 CHF

9. Bulgari Diva High Jewellery Emeralds Watch €627 000

10. De Grisogono Crazy Skull 700 000 CHF

11. Omega De Ville Central Tourbillon 600 000 CHF

 

12. Zenith Academy Christophe Colomb Hurricane Grand Voyage II 380 000 CHF
13. Blancpain L-evolution Collection Tourbillon Carrousel 362 000 CHF
14. Dior VIII Grand Bal Envol №1 €200 000
15. Harry Winston The Jeweler’s Secret 200 000 CHF

Share