Բաժին. Տնտեսական

Ինֆոգրաֆիկա. Մարդկանց մտահոգող հարցերն՝ ըստ երկրների

2011 թվականից ի վեր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) հարցումներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց շրջանում՝ պարզելու համար, թե ինչպիսին են կյանքի պայմանները, ինչ խնդիրներ և հարցեր են հուզում մարդկանց:

ՏՀԶԿ-ի տեղեկատվական բազայի հիման վրա Movehub ընկերությունը կազմել է յուրահատուկ ինֆոգրաֆիկա՝ ներկայանցելով, թե որ երկրում մարդկանց ամենաշատն ինչն է հուզում: Ինֆոգրաֆիկայում հուզող հարցերը (անվտանգություն, բնակարանային ապահովություն, աշխատանք, եկամուտներ, աշխատանք-կյանք հավասարակշռություն, առողջություն, կրթություն, համայնք, շրջակա միջավայր) առանձնացված են ըստ գույների:

Ինֆոգրաֆիկայի համաձայն՝ Հայաստանի բնակչությանն ամենաշատ հուզող հարցն առողջությունն է: Ռուսաստանում ևս առողջության հարցն առաջին տեղում է: Վրաստանում բնակչությանն ամենաշատը հուզում են շրջակա միջավայրի խնդիրները:

Ամբողջական ինֆոգրաֆիկան ներկայացնում ենք ստորև.

Ինֆոգրաֆիկան հասանելի է այստեղ:

Share