Բաժին. Տնտեսական

BrandZ 2015. Արագ սննդի 10 ամենաթանկ բրենդները աշխարհում

Millward Brown գործակալության հրապարակել է իր ամենամյա՝ աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի ու սիրված են ամբողջ աշխարհում: Ըստ վարկանիշի՝ արագ սննդի ռեստորանային ցանցերի բրենդներից ամենաթանկը  McDonald’s-ն է: Այն գնահատվում է 81,162 մլրդ ԱՄՆ դոլար: 10 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմում է $179.3 մլրդ: Մեկ տարվա ընթացքում ցուցանիշը աճել է 4%-ով:

Արագ սննդի ամենաթանկ 10 բրենդները ներկայացնում ենք ստորև.

1 McDonald’s, բրենդի արժեքը՝ 81,162 մլրդ դոլար

2 Starbucks, բրենդի արժեքը՝ 29,313 մլրդ դոլար

3 Subway, բրենդի արժեքը՝ 22,561 մլրդ դոլար

4 KFC, բրենդի արժեքը՝ 12,649 մլրդ դոլար

5 Chipotle, բրենդի արժեքը՝ 10,645 մլրդ դոլար

6 Pizza Hut, բրենդի արժեքը՝ 8,511 մլրդ դոլար

7 Tim Hortons, բրենդի արժեքը՝ 4,590 մլրդ դոլար

8 Domino’s Pizza, բրենդի արժեքը՝ 3,750 մլրդ դոլար

9 Burger King, բրենդի արժեքը՝ 3,169 մլրդ դոլար

10 Panera, բրենդի արժեքը՝ 2,966 մլրդ դոլար

Share