Բաժին. Տնտեսական

22 բանկ՝ 1646 բաժնետեր

Հայաստանում գործում է 22 բանկ, որոնցից 1-ը սահմանափակ պատասխանատվությամբ, 4-ը՝ բաց բաժնետիրական, 17-ը՝ փակ բաժնետիրական ընկերություններ են: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի բանկային համակարգի մասնակիցներ են (բաժնետերեր, փայատերեր) 1646 ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնցից 84-ը՝ ոչ ռեզիդենտներ: Եթե բացառենք բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ ունեցող 4 բանկերը, ապա 18 բանկերի բաժնետերերը և փայատերերը 61 ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնցից 32-ը՝ ոչ ռեզիդենտներ:

Հայաստանյան 9 բանկում բաժնեմասերի 100%-ը տնօրինում է մեկ անձ` 8 ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ և 1 ռեզիդենտ ֆիզիկական անձ (ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ), իսկ 15 բանկում 1 բաժնետեր տնօրինում է բաժնետոմսերի 50%-ից ավելի բաժնեմասը:

Ըստ բանկային համակարգի մասնակիցների տարածաշրջանային բաշխվածության՝ կանոնադրական կապիտալում մեծ տեսակարար կշիռ ունեն ԵՄ-ում և ՌԴ-ում գրանցված մասնակիցները՝ համապատասխանաբար 30.8% և 16.6%:

Share