Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Հայաստանում իրականացվել է 5.5 մլրդ դրամ էլեկտրոնային առևտուր

2014 թվականի ընթացքում Հայաստանի տարածքում վճարային քարտերով իրականացվել է շուրջ 1 տրլն դրամի 352.6 մլրդ գործառնություն:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ հաշվետու մեկ տարում վճարային քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 32%-ով և կազմել մոտ 140 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 26.5 մլրդ դրամ, այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 5.5 մլրդ դրամ, քարտից-քարտ փոխանցումներ` 21.0 մլրդ դրամ:

Նախորդ տարվա համեմատ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակն ավելացել է 4.7%-ով և կազմել է 1.6 մլն: Ընդ որում` քարտերով իրականացված անկանխիկ վճարումների մասնաբաժինն ընդհանուր քարտային գործառնություններում 2013 թվականի համեմատ աճել է 0.9 տոկոսային կետով` կազմելով 10.4%:

Share