Բաժին. Տնտեսական

Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է 200 միլիոն դոլարի ծրագրեր

Հունիսի 15-ին Լոս Անջելեսում, 98 տարեկանում մահացել է հայազգի գործարար և բարերար Քըրք Քըրքորյանը, ով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։

Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, ինչպես նաև Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար։

«Լինսի» հիմնադրամից մոտ 73 միլիոն գումար է տրամադրվել հանրապետությունում ճանապարհաշինարարական և 14 միլիոն դոլար` Երևանի փողոցների բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար: 45 միլիոն դոլար հատկացվել է երկրաշարժից ավերված բնակելի ֆոնդի վերականգմանը, ինչի շնորհիվ Շիրակիր և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք, ընդհանուր` 3674 բնակարանով: «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրին հատկացվել է 18 միլիոն դոլար, որի շնորհիվ հիմնովին վերականգնվել է 34 մշակութային հաստատություն:

Share