Բաժին. Տնտեսական

10 երկիր, որտեղ թողարկվել են հայտնի կանանց նվիրված թղթադրամներ

Թղթադրամներ թողարկվում են ի հիշատակ որևէ իրադարձության, կարևոր պատմական փաստի կամ նվիրված որևէ հայտնի մարդու: Աշխարհում ոչ հաճախ, բայց, այնուամենայնիվ, կարելի է հանդիպել նաև թղթադրամների, որոնց վրա պատկերված են կանայք: «Բիզնես 24»-ը ներկայացնում է 10 երկիր, որտեղ թողարկել են թղթադրամներ՝ նվիրված կանանց:  

1. Մեծ Բրիտանիա / 19-րդ դարի հայտնի գրող Ջեյն Օսթինի պատկերը հայտնվել է նոր նմուշի 10-ֆունտանոց թղթադրամի վրա: 

2. Սիրիա / 500-ֆունտանոց թղթադրամի վրա ներկայացված է Զենոբիա թագուհու պատկերը: 

3. Շվեդիա / 50 կրոն արժեքով թղթադրամի վրա պատկերված է օպերայի երգչուհի Ջենի Լինդը, իսկ Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կին գրողը՝ Սելմա Լագերլյոֆը, պատկերված է 20 կրոն արժեքով թղթադրամի վրա: 

4. Արգենտինա / 100 պեսո արժեքով թղթադրամի վրա պատկերված է 1946-1952 թվականների Արգենտինայի Առաջին Տիկին Եվա Պերոնը:

5. Ավստրալիա / Այս երկիրն իր թղթադրամների դիմերեսին կամ դարձերեսին պարտադիր պատկերում է հայտնի կանանց, ովքեր ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ արվեստից մինչև բիզնես:

6. Նոր Զելանդիա / 10-դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է հասարակական գործիչ Քեյթ Շեփարդը:

7. Թուրքիա / 50 լիրա արժեքով թղթադրամի վրա պատկերված է գրող, կանանց իրավունքների պաշտպան Ֆաթմա Ալիե Թոփուզը:

8. Իսրայել / Այս երկիրը վերջերս հայտարարել է, որ շուտով 20 և 100 շեկել արժեքով նոր թղթադրամների վրա կհայտնվի գրող Ռաքել Բլյուվշտայն պատկերը:

9. Մեքսիկա / 500 պեսո արժեքով թղթադրամի վրա պատկերված է գեղանկարչուհի Ֆրիդա Կալոն, իսկ 200 պեսո արժեքով թղթադրամի վրա՝ դրամատուրգ Սոր Խուանա Ինես դե լա Կրուսը:

10. Ֆիլիպիններ / 500 պեսո արժեքով թղթադրամի վրա պատկերված է Ֆիլիպինների առաջին կին նախագահ Կորասոն Ակինոն:


Share