Բաժին. Տնտեսական

Հունվար-մայիսին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ

Ընթացիկ տարվա առաջին 5 ամսում՝ հունվար-մայիս ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին առավելապես նպաստել են գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, ինչպես նաև  բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը: Հունվար-մայիսին գյուղատնտեսության ոլորտում աճը տարեկան կտրվածքով կազմել է 6%, բնակչության մատուցված ծառայությունների ծավալի աճը կազմել է 3.8%, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտում գրանցվել է 0.4% աճ, իսկ առևտրի ոլորտում գրանցվել է անկում. հունվար-ապրիլին առևտրի շրջանառությունը կրճատվել է 8,6%-ով:

Նշենք նաև, որ հաշվետու ամիսներին սպառողական գների ինդեքսը կազմել է 5%:

Share