Բաժին. Տնտեսական

10 ամենահետաքրքիր և քիչ հայտնի փաստերը փողի մասին

Մենք բոլորս մեր դրամապանակներում պահում ենք թղթադրամներ՝ գնումներ կատարելու համար, ինչպես նաև մեր գումարների ինչ-որ մասը խնայում ենք բանկային հաշիվներում: Պարզվում է, սակայն, որ շփվելով փողի հետ ամեն օր՝ մենք տեղյակ ենք փողի մասին ոչ բոլոր հետաքրքիր փաստերին:

Ստորև ներկայացնում ենք 10 ամենահետաքրքիր և քիչ հայտնի փաստերը փողի մասին.

1. Հին ժամանակներում որպես փող մարդիկ օգտագործել են ոչ միայն կենդանիներին և տարաբնույթ ապրանքներ, այլև արյուն:  

2. Թղթադրամը իրականում թուղթ չէ, այլ կազմված է բամբակից և տարաբնույթ մանրաթելերից:

3. Առաջին բանկոմատի գաղափարը ծնվել է լոգասենյակում, 1960-ական թվականներին: Գաղափարի հեղինակը գյուտարար Ջոն Շեֆերդ Բարոնն է:

4. Թղթադրամը պարունակում է բավականին շատ վիրուսներ: Ավելին, ԱՄՆ-ում շրջանառվող դոլարների 90%-ի վրա կան թմրամիջոցների հետքեր:

5. ԱՄՆ-ում շրջանառվում է ավելի շատ վճարային քարտեր, քան երկրում ապրող մարդկանց թիվն է:

6. Տարվա ընթացքում թողարկվում է Մոնոպոլիա խաղի ավելի շատ գումարներ, քան իրական թղթադրամներ:

7. ԱՄՆ-ում թղթադրամների կյանքի տևողությունը մինչև 8 տարի է:

8. ԱՄՆ-ից դուրս շրջանառվում է ավելի շատ դոլար, քան ԱՄՆ-ի ներսում:

9. Միջին վիճակագրական ամերիկացին իր ողջ կյանքի ընթացքում վճարում է տարաբնույթ տոկոսավճարներ:

10. Եթե ԱՄՆ-ում թղթադրամները փոխարինվեն մետաղադրամներով, երկիրը կարող է տնտեսել մեծ գումարներ, մասնավորապես, շուրջ 5.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ 30 տարվա ընթացքում:

Share