Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը մարզերում և Երևանում

Հայաստանում ամենաբարձր աշխատավարձը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Սյունիքի մարզի բնակիչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 207,71 հազար ՀՀ դրամ, ընդ որում` մարզի այն բնակիչները, ովքեր աշխատում են պետական հատվածում, ստանում են 115,35 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձ, իսկ մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 286,64 հազար ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 124,22 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական հատվածում ցուցանիշը կազմում է 107,22 հազար ՀՀ դրամ, մասնավոր հատվածում՝ 178,00 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միջին ամսական անվանական աշխատավարձի համեմատաբար բարձր ցուցանիշ է գրանցվել նաև մայրաքաղաքում` 198,07 հազար ՀՀ դրամ, ընդ որում` պետական հատվածում ցուցանիշը կազմում է 187.07 հազար ՀՀ դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 213,02 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմում է 155,32 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 153,15 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 145,25 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 148,26 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 143,32 հազար ՀՀ դրամ:

Տավուշի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 139,14 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի բնակչության աշխատավարձը` 137,40 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 127,62 հազար ՀՀ դրամ:

Share