Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2015 մայիս

Արդեն մի քանի ամիս է մայրաքաղաքում անշարժ գույքի գների հարաբերական կայունություն է: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝  ընթացիկ տարվա մայիսին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,7 հազար դրամ:

Վերը նշված երեք համայնքներում բնակարանների գները պահպանվում են նույն մակարդակում մի քանի ամիս շարունակ:

Միևնույն ժամանակ, մայիսին, ապրիլի համեմատ, մի քանի համայքներում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը գրանցել է փոքր աճ: Այսպես, հաշվետու ամսվա արդյունքներով բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 275,8 հազար դրամ՝ ապրիլին գրանցված 275,7 հազար դրամ ցուցանիշի դիմաց, Ավանում՝ 260,7 հազար դրամ (ապրիլին՝ 260,65 հազար դրամ), Շենգավիթում՝ 257,1 հազար դրամ (ապրիլին՝  257,05 հազար դրամ):

Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 253,2 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,0 հազար դրամ, Աջափնյակում՝ 250,1 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,2 հազար դրամ, Նուբարաշենում` 156,7 հազար դրամ:

Share