Բաժին. Տնտեսական

Հայաստանն աշխարհում 5-րդն է բարձրագույն կրթությամբ գործազուրկների ցուցանիշով

21-րդ դարում նորարարությունը, առաջընթացն ու մրցունակությունը միմյանց կապող ամենակարևոր գործոնը դա ոչ թե ֆինանսական կապիտալն է, այլ կրթությունն ու գիտելիքը: Գլոբալ զարգացման տեսանկյունից այժմ անկարելի է անտեսել մարդկային կապիտալը: World Economic Forum-ը ներկայացրել է «Մարդկային կապիտալի զեկույց – 2015» հրապարակումը (Human Capital Report 2015), որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են տարբեր երկրներ օգտագործում մարդկային ռեսուրները: Հարկ է նշել, որ զեկույցում երկրները դասակարգվել են մի շարք ցուցանիշներով:

Ըստ զեկույցի տվյալների՝ Հայաստանն աշխարհում 5-րդն է այն երկրների շարքում, որտեղ մեծ է բարձրագույն կրթություն ունեցող, սակայն աշխատանք չունեցող մարդկանց տեսակարար կշիռը: Այսպես, ըստ իրականացված վերլուծության արդյունքների՝ մեր երկրում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն աշխատանք չունեցող մարդկանց թիվը կազմում է 283.5 հազար մարդ: Բարձրագույն կրթություն ունեցողների ընդհանուր թվաքանակում աշխատող չունեցողների տեսակարար կշիռը կազմում է 23.9%:

Նշենք, որ վերը նշված ցուցանիշով աշխարհում առաջատարը Սաուդիան Արաբիան է: Առաջին 5-յակում հայտնվել են նաև Սերբիան, Մոլդովան և Մարոկկոն: Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

Share