Բաժին. Տնտեսական

Հասարակ և պարզ իրեր, որոնք իրենց ստեղծողներին բերել են միլիոններ

Երբեմն ամենապարզ և հասարակ թվացող գաղափարները կարող են արժենալ միլիոնավոր դոլարներ: B24-ը ներկայացնում է մի շարք պարզ իրեր, որոնք իրենց ստեղծողներին դարձրել են անսահման հարուստ, չնայած այն բանին, որ դրանց ստեղծման գաղափարը չափազանց հասարակ է:

Smiley («Սմայլիկ»)

Smiley-ի գաղափարի հեղինակը ամերիկացի Հարվի Բոլն է, ով այն ստեղծել է 1963 թվականին և դրա նկատմամբ հեղինակային իրավունքը վաճառել 45 ԱՄՆ դոլարով: Այն գնել են Բերնար և Մյուրեյ Սպեյները, ովքեր Smiley-ի արտոնագրված պատկերների վաճառքից աշխատել ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլար:

Rainbow Slinky

Աշխարհում հայտնի խաղերից մեկի ստեղծման գաղափարը պատկանում է Ռիչարդ Ջեյմսին, ով իր այս գաղափարի շնորհիվ աշխատել է շուրջ 250 ԱՄՆ դոլար:

1 մլն ԱՄՆ դոլարանոց ինտերնետային էջ

Ալեքս Տյուն կարողացել է աշխատել շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար շատ յուրահատուկ գաղափարի համար: Նա որոշել էր գովազդ տեղադրել իր կայքում՝ յուրաքանչյուր պիքսելը վաճառելով 1 ԱՄՆ դոլարով: Արդյունքում, գաղափարը գրավեց բազմաթիվ խոշոր ընկերությունների և գովազդատուների:

Share