Բաժին. Տնտեսական

Ամենաաղքատ երկրների վարկանիշում Հայաստանը 69-րդն է

Աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշումը Հայաստանը 116-րդ է, իսկ ամենաաղքատ երկրների վարկանիշում՝ 69-րդը: Այս մասին վկայում է Global Finance Magazine-ի հրապարակած վարկանիշը:

Հիմք ընդունելով Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վիճակագրական տվյալները՝ Global Finance Magazine-ի վերլուծաբանները համադրել են մի շարք ցուցանիշներ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ, հարուստ ու աղքատ բնակչության եկամուտների միջին հարաբերակցություն, կյանքի նվազագույն պայմանների առկայություն և այլն, ու ստացված արդյունքների հիման վրա կազմել աշխարհի ամենահարուստ և ամենաաղքատ երկրների վարկանիշը:

Աշխարհի ամենահարուստ երկրների վարկանիշում Վրաստանը 112-րդն է, Ադրբեջանը՝ 83-րդը, Իրանը՝ 75-րդը: Մեր երկրի խոշոր առևտրային երկիրը՝ Ռուսաստանը, վարկանիշում 52-րդն է:

Նշենք նաև, որ ըստ վարկանիշի՝ մեր երկրի քաղաքացիները տարեկան միջինում աշխատում են $6,128.16:

Share