Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրներում են լավագույն բիզնես դպրոցները

Այն երկրները, որտեղ կան առաջատար կրթական հաստատություններ, բիզնես դպրոցներ և տարբեր ուղղվածության դասընթացների կենտրոններ, մեծ առավելություններ ունեն մյուս երկրների նկատմամբ: Մրցունակ կրթական համակարգը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի տնտեսության առաջխաղացման և մրցունակության բարձրացման հարցում: Կրթված հասարակությունը տնտեսական աճի ու ընդհանուր զարգացման հիմքն է:

World Economic Forum-ը կազմել և հրապարակել է լավագույն բիզնես դպրոցներն ու ապագա մասնագետների համար բարձրակարգ ու մրցունակ կրթություն ապահովող երկրների վարկանիշը: Այն կազմելու համար վերլուծաբանները դիտարկել են 144 երկիր, ուսումնասիրել մի խումբ ցուցանիշներ:

Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

1 Ֆինլանդիա

2 Սինգապուր

3 Նիդերլանդներ

4 Շվեյցարիա

5 Բելգիա

6 ԱՄԷ

7 ԱՄՆ

8 Նորվեգիա

9 Նոր Զելանդիա

10 Դանիա

Share