Բաժին. Տնտեսական

Հայաստանի ուսանողների շուրջ 10%-ն ընտրել է IT ոլորտին առնչվող մասնագիտացում

Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 8,48 հազար ուսանող: Ըստ պաշտոնական վիճակագրության՝  ՏՀՏ ոլորտին առնչվող մասնագիտացումներով սովորող ուսանողների ընդհանուր թիվը կազմում է մեր երկրի ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների ընդհանուր թվի 9.9%-ը:

Միևնույն ժամանակ, տնտեսագիտության և կառավարման մասնագիտացմամբ սովորող ուսանողները Հայաստանյան ԲՈՒՀ-երի սովորողների գրեթե 19%-ն են կազմում:  

Նշենք, որ ըստ վեջին տվյալների՝ Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորում է շուրջ 85,9 հազար ուսանող:

Share