Բաժին. Տնտեսական

Fortune Global 500. Աշխարհի 7 խոշոր գործատուները

Fortune Global 500-ը ներկայացնում է աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը՝ ըստ տարեկան եկամուտների մեծության: Այս վարկանիշում ընդգրկված 500 խոշորագույն ընկերությունները ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտներ և տարբեր երկրներ: Այս 500 ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է շուրջ 65 մլն մարդ, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ իրենց գործատուների համար ապահովում են 31.2 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն եկամուտ: Ստորև ներկայացնում ենք Fortune Global 500 վարկանիշում ընդգրկված այն 7 ընկերությունները, որտեղ աշխատում են առավել մեծ թվով մարդիկ:

Աշխարհի 7 խոշոր գործատուները.

1. Walmart

Աշխատակիցների թվաքանակը՝ 2,200,000

Տարեկան եկամուտը՝ $485 մլրդ

Երկիրը՝ ԱՄՆ

Ոլորտը՝ մանրածախ առևտուր

Fortune Global 500 վարկանիշում զբաղեցնում է 1-ին տեղը

2. China National Petroleum

Աշխատակիցների թվաքանակը՝ 1,636,532

Տարեկան եկամուտը՝ $428 մլրդ

Երկիրը՝ Չինաստան

Ոլորտը՝ էներգետիկա

Fortune Global 500 վարկանիշում զբաղեցնում է 4-րդ տեղը

3. Hon Hai Precision Industry

Աշխատակիցների թվաքանակը՝  1,060,000

Տարեկան եկամուտը՝ $139 մլրդ

Երկիրը՝ Թայվան

Ոլորտը՝ տեխնոլոգիաներ

Fortune Global 500 վարկանիշում զբաղեցնում է 31-րդ տեղը

4. State Grid

Աշխատակիցների թվաքանակը՝  921,964

Տարեկան եկամուտը՝ $339 մլրդ

Երկիրը՝ Չինաստան

Ոլորտը՝ էներգետիկա

Fortune Global 500 վարկանիշում զբաղեցնում է 7-րդ տեղը

5. China Post Group

Աշխատակիցների թվաքանակը՝  903,357

Տարեկան եկամուտը՝ $65 մլրդ

Երկիրը՝ Չինաստան

Ոլորտը՝ տրանսպորտ

Fortune Global 500 վարկանիշում զբաղեցնում է 143-րդ տեղը

6. Sinopec

Աշխատակիցների թվաքանակը՝  897,488

Տարեկան եկամուտը՝ $447 մլրդ

Երկիրը՝ Չինաստան

Ոլորտը՝ էներգետիկա

Fortune Global 500 վարկանիշում զբաղեցնում է 2-րդ տեղը

7. Volkswagen

Աշխատակիցների թվաքանակը՝  592,586

Տարեկան եկամուտը՝ $269 մլրդ

Երկիրը՝ Գերմանիա

Ոլորտը՝ ավտոարտադրություն

Fortune Global 500 վարկանիշում զբաղեցնում է 8-րդ տեղը

Share