Բաժին. Տնտեսական

Միջին աշխատավարձը մարզերում և Երևանում

Հայաստանում միջին աշխատավարձն ամենաբարձրը Սյունիքի մարզում է, իսկ ամենացածրը՝ Արագածոտնի մարզում: Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզում բնակչության միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 215,97  հազար ՀՀ դրամ, ընդ որում` մարզի այն բնակիչները, ովքեր աշխատում են պետական հատվածում, ստանում են 114,84 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձ, իսկ մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 299,60 հազար ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 124,35 հազար ՀՀ դրամ: Ընդ որում, պետական հատվածում ցուցանիշը կազմում է 108,69 հազար ՀՀ դրամ, մասնավոր հատվածում՝ 171,60 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մայրաքաղաքում կազմում է 194,59 հազար ՀՀ դրամ, ընդ որում` պետական հատվածում ցուցանիշը 183,34 հազար ՀՀ դրամ է, իսկ ոչ պետական հատվածում` 209,63 հազար ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզում միջին անվանական աշխատավարձը կազմում է 153,39 հազար ՀՀ դրամ, Արմավիրի մարզում՝ 150,64 հազար ՀՀ դրամ, Արարատի մարզում` 145,25 հազար ՀՀ դրամ, Լոռու մարզում` 142,78 հազար ՀՀ դրամ, Վայոց Ձորում` 141,32 հազար ՀՀ դրամ: Տավուշի մարզի բնակչության միջին աշխատավարձը կազմում է 136,54 հազար ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզի բնակչության աշխատավարձը` 138,78 հազար ՀՀ դրամ: Շիրակի մարզում ցուցանիշը կազմել է 127,46 հազար ՀՀ դրամ:

 

Share