Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2015 հունիս

Տարեսկզբից Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունություն է: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝  ընթացիկ տարվա հունիսին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 428 հազար ՀՀ դրամ:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,7 հազար դրամ: Վերը նշված երեք համայնքներում բնակարանների գները պահպանվում են նույն մակարդակում մի քանի ամիս շարունակ:

Միևնույն ժամանակ, հունիսին, մայիս ամսվա համեմատ, մի քանի համայքներում բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը գրանցել է փոքր աճ: Այսպես, հաշվետու ամսվա արդյունքներով բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 275.95 հազար դրամ՝ մայիսին գրանցված 275,8 հազար դրամ ցուցանիշի դիմաց, Աջափնյակում՝ 250,2 հազար ՀՀ դրամ (մայիսին կազմել էր 250,1 հազար ՀՀ դրամ),  Շենգավիթում՝ 257,2 հազար դրամ (ապրիլին՝  257,1 հազար դրամ):

Նոր-Նորքում ցուցանիշը կազմել է 253,2 հազար դրամ, Ավանում՝ 260,7 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 252,1 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 243,3 հազար դրամ, Նուբարաշենում` 156,8 հազար դրամ:

Share