Բաժին. Տնտեսական

Հայաստանում 11 բանկ աշխատում է շահույթով, մնացյալ 11-ը՝ վնասով

Ընթացիկ տարվա առաջին կեսի արդյունքներով մեր երկրում գործող առևտրային բանկերից 11-ն աշխատել է շահույթով, մնացյալ 11-ը՝ վնասով: Այս մասին վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ըստ հրապարակված տվյալների՝ հունիս ամսվա վերջի դրությամբ շահույթով աշխատող բանկերի ընդհանուր շահույթը կազմել է մոտ 10,84 մլրդ ՀՀ դրամ, իսկ վնասով աշխատող բանկերի ընդհանուր վնասը 17,86 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում, մեր երկրի բանկային համակարգի համածառն զուտ վնասը կազմել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: 

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել էր մոտ 21.2 մլրդ դրամ: Տարվա ընթացքում շահույթով էին աշխատել 16, իսկ վնասով՝ 6 բանկ:

Նշենք, որ այսօր Հայաստանում գործում է 22 բանկ՝ 515 մասնաճյուղերով:

Share