Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրներում են ամենաբարձր որակավորմամբ մասնագետները

Ցանկացած երկրում շարունակական տնտեսական աճ ապահովելու կարևոր գործոններից մեկը բարձր որակավորմամբ մասնագետների առկայությունն է: Կայուն տնտեսություն ունենալու տեսանկյունից խելացի աշխատուժի և զարգացած մարդկային կապիտալի դերը գրեթե անփոխարինելի է:

World Economic Forum-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են 124 երկրներում մարդկային կապիտալի զարգացվածությունը, աշխատուժի կրթության ու մասնագիտական որակավորման մակարդակը բնութագրող մի շարք ցուցանիշներ և ստացված արդյունքների հիման վրա կազմել բարձր որակավորմամբ մասնագետներ ունեցող երկրների վարկանիշը: Այն գլխավորում է Լյուքսեմբուրգը, որտեղ յուրաքանչյուր 10 աշխատողներից 6-ը բարձր որակավորմամբ մասնագետներ են: 

Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում եք ստորև.

1. Լուքսեմբուրգ, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝ 59.6%

2. Սինգապուր, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝  54.7%

3. Շվեյցարիա, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝  51.3%

4. Իսրայել, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝  49.7%

5. Իսլանդիա, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝  49.2%

6. Շվեդիա, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝ 49.1%

7. Նորվեգիա, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝ 48.8%

8. Միացյալ Թագավորություն, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝ 48.0%

9. Նիդերլանդներ, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝ 47.5%

10. Նոր Զելանդիա, աշխատուժի ընդհանուր ծավալում բարձր որակավորման մասնագետների մասնաբաժինը՝  47.4%

Share