Բաժին. Տնտեսական

Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի միլիարդատերերի վարկանիշում 7-րդն է

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 31-ամյա Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 7-րդն է: Forbes պարբերականի գնահատմամբ՝ Մարկ Ցուկերբերգի կարողությունը կազմում է շուրջ 40.3 մլրդ ԱՄՆ դոլար:  Մեկ տարվա ընթացքում Ցուկերբերգի կարողությունն ավելացել է մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլարով:

Միևնույն ժամանակ, Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլիարդատերերից վարկանիշում 4-րդն է:

Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականի մայիսի 14-ին ԱՄՆ-ում, բժիշկների ընտանիքում։ Նա սովորել է Հարվարդի համալսարանում:

2010 թվականին Times ամսագրի կողմից Մարկ Ցուկերբերգը ճանաչվել է տարվա մարդ։

Մարկ Ցուկերբերգը ամուսնացել է 2012 թվականին և իր ամուսնության արարողությունը կազմակերպել Պալո-Ալտո քաղաքում գտնվող իր առանձնատան բակում: Մարկ Ցուկերբերգի ընտրյալը՝ Պրիսցիլա Չանը, Կալիֆորնիայի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ է:

Share