Բաժին. Տնտեսական

Forbes. Ռուսաստանի «հումորային» բիզնեսի խոշոր խաղացողները հայերն են

Գաղտնիք չէ, որ բոլոր սիրված և հայտնի հումորային հեռուստանախագծերն առաջին հերթին հաջողակ բիզնես-գաղափարներ են: Ամերիկյան Forbes պարբերականի ռուսական հրատարակչությունը ուսումնասիրել և պարզել է, թե ովքեր են Ռուսաստանի «հումորային» բիզնեսի խոշոր խաղացողները և որքան գումարներ են նրանք աշխատում:

Բարցարձակ զարմանալի չէ, որ Forbes-ը ռուսական «հումորային» շուկայում որպես առաջար առանձնացրել է հայերին և մասնավորապես՝ Comedy Club-ը:

2000-ական թվականներին ռուսական հեռուստատեսությամբ նոր և թարմ հումոր ներկայացնում էր հիմնական Ուրախների և հնարամիտների ակումբը (ՈՒՀԱ, КВН), որից և հետագայում սկզբ է առել և ձևավորվել Comedy Club-ը: «Ես հավատում են, որ մենք լավ և որակով հումորով փրկեցին ձանձրույթից մահացող ռուս հեռուստադիտողին», – Forbes-ին տված իր հարցազույցում ասել է Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:

Այսօր Comedy Club-ը մեծ պրոդյուսերական կենտրոն է, որի արտադրած հեռուստանախագծերը կազմում են ռուսական ТНТ հեռուստաալիքի եթերի զգալի մասը: Հիշեցնենք, որ 2010 թվականին ռուսական «Գազպրոմ մեդիա» հոլդինգին պատկանող TNT ընկերությունների խումբը գնել էր Comedy Club Production-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Գործարքի արժեքը կազմել էր 10,3 մլրդ ռուբլի, ինչը Ռուսաստանի մերդիաշուկայի համար ռեկորդային ցուցանիշ էր:

Այսօր Comedy Club Production-ը որպես բազմաժանր պրոդյուսերական կենտրոն արտադրում է բարձր վարկանիշ ունեցող և շահութաբեր հեռուստանախագծեր, հեռուստատեսային սերիալներ և ժամանցային հաղորդումներ, նկարահանում է գեղարվեստկան ֆիլմեր, որոնք բերում են զգալի եկամուտներ: 2008 թվականին նկարահանված «Ամենալավ ֆիլմը» վարձույթում հավաքել էր ավելի քան 30 միլիոն ԱՄՆ դոլար՝ այն դեպքում, երբ ֆիլմի նկարահանումների համար պահանջվել էր ընդամենը 5 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ անկախ գնահատականների՝ Comedy Club-ի ռեզիդենտ Պավել Վոլյան 2013 թվականին ընկերության տարբեր նակախծերում իր ակտիվ մասնակցությամբ աշխատել է շուրջ 2.4 մլն ԱՄՆ դոլար: Միխայիլ Գալուստյանը, ով հանդես է եկել Comedy Club Production-ի մի շարք ֆիլմերում, 2012 թվականին ապահովել է 1.9 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ:

Ինչպես գրում է Forbes-ը՝ գործունեության ողջ ընթացքում Comedy Club Production-ի գրանցած հաջողությունները անգերազանցելի են:

Share