Բաժին. Տնտեսական

11 երկիր, որտեղ բարձրագույն կրթությունը «թանկ հաճույք է»

Ընդունված է համարել, որ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են մեծ գումարներ: Պարզվում է, սակայն, որ կան երկրներ, որտեղ ծնողները շատ ավելի մեծ գումարներ են ծախսում իրենց երեխաների համար բարձրագույն կրթություն ապահովելու համար:

Ինչպես փաստում են World Economic Forum-ի հրապարակած տվյալները՝ ստանդարտ բակալավրի աստիճանի դիպլոմ ստանալու համար ուսման վարձի և տնային տնտեսությունների եկամուտների հարաբերակցության ցուցանիշն առավել բարձր է Հունգարիայում, որտեղ ծնողներն իրենց աշխատավարձի շուրջ 92%-ը ծախսում են երեխաների ուսման վարձը վճարելու համար:

Թե որոնք են այն երկրները, որտեղ երեխաների ուսման վարձի մասնաբաժինը տնային տնտեսությունների համախառն եկամուտների ծավալում առավել բարձր են, ներկայացնում ենք ստորև.

1. Հունգարիա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 92%-ը)

2. Ռումինիա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 86%-ը)

3. Էստոնիա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 76%-ը)

4. Չիլի (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 73%-ը)

5. Մալազիա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 55%-ը)

6. ԱՄՆ (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 53%-ը)

7. Ուկրաինա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 52%-ը)

8. Լիտվա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 48%-ը)

9. Մեծ Բրիտանիա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 42%-ը)

10. Սինգապուր (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 36%-ը)

11. Ճապոնիա (ուսման վարձը կազմում է տնային տնտեսությունների եկամուտների 18%-ը)

Share