Բաժին. Տնտեսական

Քաղաքներ, որտեղ տաքսի ծառայությունը «թանկ հաճույք է»

Եթե Դուք որոշել եք այցելել Օսլո՝ Նորվեգիայի մայրաքաղաք, և Ձեր բյուջեն սահմանափակ է, ապա մինչ տաքսի ծառայությունից օգտվելը լավ մտածեք՝ պատրա՞ստ եք, արդյոք, գնալու նման «ֆինանսական զոհողության»:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տաքսի ծառայությունն աշխարհում ամենաթանկն Օսլոյում է: Այստեղ տաքսի ծառայության արժեքը 5 կիլոմետրի դիմաց միջինում կազմում է 32 ԱՄՆ դոլար: Սա մոտ 3 անգամ ավելի թանկ է, քան Լոնդոնում:

Միևնույն ժամանակ, Կահիրեում տաքսի ծառայության արժեքը 5 կիլոմետրի դիմաց 2.40 ԱՄՆ դոլար է: Կիևում և Նյու Դելիում շատ ավելի էժան է՝ համապատասխանաբար 1.59 ԱՄՆ դոլար և 1.54 ԱՄՆ դոլար:

Թե որքան է կազմում տաքսի ծառայության արժեքը 5 կիլոմետրի դիմաց աշխարհի ամենախոշոր քաղաքներում, ներկայացնում ենք ստորև.

Օսլո՝ $32.10, Ցյուրիխ՝ $27.59, Ամստերդամ՝ $16.22, Լոս Անջելես՝ $15.65, Բեռլին՝ $14.78, Փարիզ՝ $12.43, Նյու Յորք՝ $11.67, Սիդնեյ՝ $11.52, Դուբլին՝ $11.35, Լոնդոն՝ $10.09, Տոկիո՝  $7.31, Ստամբուլ՝ $5.66, Սեուլ՝ $4.45, Պեկին՝ $4.42, Հոն Կոնգ՝ $3.65, Կահիրե՝ $2.40, Կիև՝ $1.59, Նյու Դելի՝ $1.54

Share