Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկատուները. 2015թ. հունվար-սեպտեմբեր

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատու ընկերությունների ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը հաշվետու ինն ամսում պետական բյուջե է վճարել 31.09 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հարկային ծառայությունից՝ հաշվետու ինն ամիսների արդյունքներով խոշոր հարկատուների առաջին եռյակում հայտնվել են նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը, որոնք պետբյուջե են վճարել համապատասխանաբար 19.0 մլրդ ՀՀ դրամ և 16.70 մլրդ ՀՀ դրամ:

2015 ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի 4-րդ հորիզոնականում «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է՝ 13.74 մլրդ ՀՀ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝  13.73 մլրդ ՀՀ դրամ:

Իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Ալեքս Գրիգ»-ը (11.94 մլրդ ՀՀ դրամ), «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ն (11.82 մլրդ ՀՀ դրամ), «Գրանդ-Տոբակո հայ-կանադական Հ.Ձ»-ն (10.12 մլրդ ՀՀ դրամ), «Ֆլեշ» ընկերությունը (9.26 մլրդ ՀՀ դրամ) և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը (6.77 մլրդ ՀՀ դրամ):

Share