Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրներում է եկամտային հարկն ամենաբարձրը

Եկամտային հարկը միշտ էլ հակասական կարծիքների ու բանավեճերի անսպառ թեմա է՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում եք Դուք բնակվում: Եկամտային հարկի տոկոսային գումարը, որը բնակչությունը վճարում է տարբեր երկրներում, տատանվում է: Որոշ երկրներում բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար եկամտային հարկը սահմանված է շուրջ 60%, մինչդեռ մի շարք օֆշորային գոտիներում և նավթային մեծ պաշարներ ունեցող երկրներում՝ 0%:

Ստորև  «Բիզնես 24»-ը ներկայացնում է, թե որոնք են այն երկրները, որտեղ եկամտային հարկը ամենաբարձրն է.

1 Շվեդիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 56.86%

2 Դանիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 56.22%

3 Ֆրանսիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 54.01%

4 Իսպանիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 52%

5 Ճապոնիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 50.59%

6 Պորտուգալիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 50.29%

7 Նիդերլանդներ / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 50.13%

8 Իսրայել / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 50.00%

9 Ավստրիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 50.00%

10 Կանադա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 49.53%

11 Ֆինլանդիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 49.09%

12 Իռլանդիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 48.00%

13 Իտալիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 47.84%

14 Գերմանիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 47.48%

15 Ավստրալիա / եկամտային հարկի տոկոսադրույքը՝ 46.5%

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա 

Share