Բաժին. Տնտեսական

Ինն ամսում Հայաստանից մեկնել է 874.36 հազար մարդ

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել է 409,29 հազար մարդ: 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 0.2%-ով:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել էր 250,32 հազար մարդ, իսկ տարվա առաջին երեք ամսում՝ 214,75 հազար մարդ:

Արդյունքում, տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Հայաստանից մեկնել է 874.36 հազար մարդ:

Նշենք, որ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share