Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխարհի «ամենաազդեցիկ» անձնագրերը

Աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերն ունեն Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիները, ովքեր կարող են առանց մուտքի վիզայի անհրաժեշտության այցելել առավել մեծ թվով երկրներ: Passport Index-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անձնագրերը թույլ են տալիս ազատ մուտք գործել 147 երկիր:

Նշենք, որ աշխարհի ամենաազդեցիկ անձնագրերը պարզելու համար Passport Index-ը ուսումնասիրել է 199 երկրների անձնագրեր: Հայաստանը ևս ընդգրկվել է ցանկում՝ հայտնվելով 62-րդ տեղում: Հայաստանի Հանրապետության անձնագիրը թույլ է տալիս ազատ մուտք գործել 55 երկիր:

Ստորև ներկայացնում են աշխարհի երկրների քարտեզը, որտեղ անձնագրերի ազդեցությունն ուղիղ համեմատական է բացից դեպի մուգ գունավորմանը:

Առավել մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ:

Share